«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»: Այս մասին գրում է The Sun-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել խաղացողին այն դեպքում, եթե հարձակվող Հարի Քեյնը այլ ակումբ գնա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանը ներառված է այն 9 խաղացողների ցանկում, որոնց «Բարսելոնան» պատրաստ է վաճառել:
Քեյնի ծառայություններով հետաքրքրվում է «Ման Սիթին»: