«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում հրաժարվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից:
Ըստ SunSport-ի՝ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խնդրել է ակումբի ղեկավարությանը կազմակերպել 28-ամյա հարձակվողի տեղափոխությունը, որպեսզի նա թիմին օգնի նվաճել Չեմպիոնների լիգայում առաջին տիտղոսը:
L’Equipe-ն հայտնում է, որ «Սիթին» առաջարկել է «Տոտենհեմին» ներառել Քեյնի տրանսֆերային գործարքում նաև Ռահիմ Ստերլինգն, Բերնարդո Սիլվային, Ռիյադ Մահրեսի կամ Գաբրիել Ժեզուսին։
Բացի այդ, «Տոտենհեմը» կարող է ստանալ ոչ միայն այդ խաղացողներից մեկին, այլև մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ հավելավճար: