«Լիվերպուլը» մտադիր է բանակցություններ սկսել կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ նոր պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
31-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, իսկ մերսիսայդյան ակումբը վճռական է տրամադրված պահպանել թիմի ավագին:
Հենդերսոնը թիմում է 2011 թվականից: