Ըստ Diario Sport-ի, կատալոնական «Բարսելոնան» պայմանավորվել է Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ:
Ըստ աղբյուրի՝ խաղացողը հնգամյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Նշվում է, որ կողմերը որոշել են հրաժարվել երկու մրցաշրջանի համար պայմանագրով տարբերակից և պատրաստ են շարունակել համագործակցությունը ավելի երկար ժամանակով:
Մեսսին զգում է, որ կարող է ևս 5 տարի անցկացնել բարձր մակարդակով, իսկ «Բարսան» լիովին պաշտպանում է արգենտինացու որոշումը: Հաղորդվում է նաև, որ Մեսսին համաձայնել է 50%-ով կրճատել իր աշխատավարձը: Նա չի առարկել այն պայմաններին, որոնք առաջ են քաշել ակումբի ներկայացուցիչները, քանի որ հասկանում է, որ ակումբը ֆինանսական տեսանկյունից դժվար ժամանակներ է ապրում: Ֆուտբոլիստը ցանկանում է օրինակ ծառայել իր թիմակիցների համար, քանի որ ինքն է ավագը:
Այս պահին բոլոր մանրամասները համաձայնեցված են, և փաստաբաններն աշխատում են գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ: Սպասվում է, որ կատալոնական ակումբը հուլիսի վերջին պաշտոնապես կհայտարարի Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: