Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է մադրիդյան ակումբի երկու լեգենդներին ՝ դարպասապահ Իկեր Կասիլյասին ու հարձակվող Ռաուլին: Երկրպագուների կողմից սիրված երկու ֆուտբոլիստներն էլ սկանդալով հեռացան ակումբից:
El Confidencial-ը հրապարակել է Պերեսի խոսքերը Կասիլյասի և Ռաուլի մասին աուդիո ձայնագրությունից, որը հայտնվել է աղբյուրի «ձեռքերում»: Նյութի հրապարակումից հետո El Confidencial-ը լրագրողը կապվել է Պերեսի հետ, բայց նա հրաժարվել է մեկնաբանություն տալ:
«Կասիլյասը «Ռեալի» դարպասապահ չէ, ի՞նչ ես ուզում, որ քեզ ասեմ: Ո՛չ։ Նա երբեք այդպիսին չի եղել: Դա մեծ անհաջողություն էր մեզ համար: Պարզապես կան մարդիկ, ովքեր պաշտում են նրան, պաշտպանում են նրան … Դե, սա ամենամեծ խորամանկություններից մեկն է, իսկ երկրորդը՝ Ռաուլն է: Մադրիդի Ռեալի պատմության մեջ ամենամեծ խորամանկներից երկուսը. առաջինը՝ Ռաուլն է, իսկ երկրորդը՝ Կասիլյասը»,- մեջբերում է Պերեսին աղբյուրը:
Պերեսը նաև քննադատել է ֆուտբոլիստներին ընդհանրապես:
«Խաղացողները շատ եսասեր են, նրանց վրա ընդհանրապես հույս դնել չի կարելի, և նա, ով դա անում է, սխալ է։ Ես սարսափելի կարծիք ունեմ խաղացողների մասին»: Ըստ El Confidencial-ի ՝ Պերեսը «հատկապես դաժան» է Ռաուլի նկատմամբ, որին նա մեղադրում է «Ռեալը ոչնչացնելու» մեջ և նշում է նրան որպես իր՝ 2006 թվականից ակումբի նախագահի պաշտոնից հեռանալու պատճառներից մեկը: