Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Շվեդիայի դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը։
Քառորդ եզրափակչում ուկրաինացիները կհանդիպեն Անգլիայի հավաքականին։ Հանդիպումը կկայանա Հռոմում։
«Հպարտանում եմ իմ տղաներով, նրանք ներդրեցին ողջ ուժերը։ Այս հաղթանակը նվիրում եմ բոլոր ուկրաինացիներին, մենք ողջ սրտով խաղացինք։
Հուսամ՝ իտալացի երկրպագուները Հռոմում մեզ կաջակցեն։ Անգլիան հիանալի թիմ ունի։ Մեզ դժվար խաղ է սպասվում»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։