Թուրինի «Յուվենտուսը» սկսել է տարբերակներ գտնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելու համար, ով կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Գաբրիել Ժեզուսի («Մանչեսթեր Սիթի»), Դուշան Վլահովիչի («Ֆիորենտինա») եւ Մաուրո Իկարդիի (ՊՍԺ) նկատմամբ:
«Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ժեզուսին համարում է առաջնային տարբերակ, բայց տեղափոխությունը չի կայանա, եթե Ռոնալդուն որոշի մնալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա Ռոնալդուն ցանկանում է փոխել ակումբը: Հարձակվողին կապում են «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի ու «Ռեալի» հետ: