Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարծիք է հայտնել, որ Իտալիայի հավաքականը կդառնա Եվրոպայի առաջնության հաղթող:
«Իտալիան կդառնա Եվրոպայի չեմպիոն: Ես դա անկեղծորեն ասում եմ, և ոչ բոլորովին Ռոբերտո Մանչինիի հանդեպ սիրո պատճառով:
Նա ցույց տվեց, որ հիանալի գաղափարներ ունի: Իտալիայի հավաքականում նրա աշխատանքը արժանի է ծափահարությունների», — մեջբերում է Լուչեսկուին Tuttosport-ը: ,
Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Իտալիան կխաղա Բելգիայի հետ: Խաղը կկայանա հուլիսի 2-ին: