ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նայիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի «Ավանգարդում»: Հայազգի ֆուտբոլիստը մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Ավանգարդում»` վարձակալության հիմունքներով:
Այս մասին հայտնում է Sport24-ը: Ֆուտբոլիստն արդեն միացել է թիմի` Սոչիում ընթացող հավաքին:

20-ամյա Տիկնիզյանը 2019/20 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում 2 հանդիպման է մասնակցել` մեկը ՌՊԼ-ում, մեկը` Ռուսաստանի Գավաթում: Արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի հաջողվել: