«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կարող է գլխավորել մեկ այլ ակումբ, հաղորդում է le10sport.com-ը:
Աղբյուրի համաձայն, 69-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Լիլը», որի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն լքել էակումբը: Ռանիերին արդեն աշխատել է Ֆրանսիայի առաջնությունում՝ «Մոնակոյում» (2012-2014) և «Նանտում» (2017/18):
Նախորդ մրցաշրջանում «Լիլը», դարձավ Ֆրանսիայի չեմպիոն՝ վերջին տուրում շրջանցելով ՊՍԺ-ին: