Եվրո-2020-ի խմբային փուլի 3-րդ տուրի Հունգարիայի դեմ խաղում (2:2) 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան:
Այսպիսով, 18 տարեկան 117 օրական հասակում Մուսիալան դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Գերմանիայի հավաքականում Եվրոպայի կամ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարում:
Տարեսկզբին Մուսիալան դարձավ Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ անգլիացին, ապա որոշեց փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը և խաղալ Գերմանիայի ազգային հավաքականում: