Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս պահին Եվրո-2020-ի լավագույն խաղացողն է, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՈւԵՖԱ-ն թարմացրել է Fedex Performance Zone- ի վարկանիշային աղյուսակը, որն արտացոլում է Եվրո-2020-ի խաղացողների ներկայիս մարզավիճակւը՝ օգտագործելով հատուկ ալգորիթմ: Հատուկ ալգորիթմը վարկանիշ է կազմում՝ հիմնվելով խաղացողների վիճակագրության վրա: Մինչ օրս վարկանիշի լավագույն հնգյակը հետեւյալն է.
1. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) — 85340 միավոր;
2. Ռոբին Գոսենս (Գերմանիա) — 61790;
3. Ջորջինիո Վեյնալդում (Նիդեռլանդներ) — 56922;
4. Մեմֆիս Դեպայ (Նիդերլանդներ) — 56018;
5. Պատրիկ Շիկ (Չեխիա) — 55526: