«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին առաջարկել է կատալոնյան թիմի նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին մտածել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ձեռքբերման մասին:
Ըստ Mirror-ի, Մեսսին հայրենակցին խորհուրդ է տվել որպես փոխարինող «Բարսելոնայի» վնասվածք ստացած հարձակվող Լուիս Սուարեսին, ով չորս ամիս չի կարող օգնել թիմին: