Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը, որը 2 օր առաջ հայտարարեց «Ռեալից» հեռանալու մասին, նոր ակումբի փնտրտուքների մեջ է:
El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը հայտնում է, որ իսպանացին կապվել է «Միլանի» հետ:
Նոր ակումբում 35-ամյա պաշտպանը ցանկանում է 2 տարվա պայմանագրով ստանալ 30 մլն եվրո աշխատավարձ: Բացի այդ, Ռամոսը ցանկանում է ստանալ 20 մլն եվրո պարգևավճար: