Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ հրաժեշտի խոսք հղելով իր թիմակից Սերխիո Ռամոսին, որն ամսվա վերջում ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից։
«Շատ բառերի կարիք չկա։ Լավագույն պաշտպանը երբևէ։ Ի՜նչ հաճույք էր քեզ հետ խաղալը»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը։
Սերխիո Ռամոսը մադրիդյան թիմում խաղում է 2005 թվականից: Իսպանացին Արքայական ակումբի հետ միասին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բազմիցս նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և չորս անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունը: