«Ֆիորենտինան» և գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, կողմերի համաձայնությամբ, որոշեցին չշարունակել համագործակցությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
43-ամյա մասնագետը հեռանում է թիմից՝ դեռ մեկ ամիս ակումբում չանցկացրած: Իտալական մամուլի կարծիքով, լուրջ տարաձայնություններ են առաջացել Գատուզոյի եւ ակումբի ղեկավարության միջև տրանսֆերային քաղաքականության հարցում:
2020/21 մրցաշրջանի ավարտին «Ֆիորենտինան», գլխավոր մարզիչ Ջուզեպպե Յակինիի գլխավորությամբ, Իտալիայի Ա Սերիայում գրավեց 13-րդ տեղը: Անցած մրցաշրջանում Գատուզոն մարզում էր «Նապոլին»: