«Յուվենտուսին» թույլատրվել է մասնակցել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանին։ Այս մասին հաղորդում է ANSA-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ՈՒԵՖԱ-ն թուրինյան ակումբին նամակ է հղել՝ հաստատելով, որ «Յուվենտուսը» կարող է մասնակցել մրցաշարին։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հաղորդել էր, որ կասեցնում է «Յուվենտուսի», «Բարսելոնայի» ու «Ռեալի» դեմ բացած կարգապահական գործը՝ կապված Սուպերլիգայի նախագծի հետ։
Ապրիլի 19-ին եվրոպական 12 հիմնադիր-ակումբ հայտարարել էր Սուպերլիգայի ստեղծման մասին, բայց ընդամենը երկու օր անց դրանցից 9, երկրպագուների, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի ու իրենց երկրների քաղաքական գործիչների ճնշման ներքո, հայտարարել էին մրցաշարից դուրս գալու մասին։