Դոլորես Ավեյրուն՝ «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը, պատմել է իր 36-ամյա որդու պլանների մասին։
«Նա լավ մարզավիճակում է, ևս 3 տարի կխաղա։ Ես խոսել եմ նրա հետ, նա ինձ հաղորդագրություն գրեց, ես նրան շնորհավորեցի, իսկ նա ինձ շնորհակալություն հայտնեց»,- Ավեյրուի խոսքերն է փոխանցում TransfermarktWeb-ը։
Հիշեցնենք, որ F խմբի խաղում հիմա մրցում են Հունգարիայի ու Պորտուգալիայի հավաքականները։