«Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Mirror-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 25 միլիոն ֆունտ առաջարկել իտալացի ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ Տոնալիին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Ինտերը» և «Յուվենտուսը»:
Ա Սերիայի այս մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման ` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: