«Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման հայտնել է, որ պատրաստ կլինի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի՝ Գերմանիայի հետ խաղին։
Հիշեցնենք՝ Բուլղարիայի հետ ընկերական խաղում Բենզեման վնասվածք է ստացել ու չի կարողացել շարունակել հանդիպումը։ Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Օլիվյե Ժիրուն։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բենզեմային հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքից․
«Ես այլևս ցավեր չունեմ, ամեն ինչ հիանալի է։ Երջանիկ եմ, որ վերադարձել եմ լիարժեք մարզւոմներին։ 100 տոկոսով պատրաստ եմ Գերմանիայի հետ խաղին»,- ասել է Բենզեման մամուլի ասուլիսի ընթացքում։
Ֆրանսիա-Գերմանիա խաղը կկայանա հունիսի 15-ին Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23։00-ին։