Այսօր՝ հունիսի 12-ին, կկայանա Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի երեք հանդիպում։
Խաղային օրվա մեկնարկային խաղում միմյանց հետ կմրցեն А խմբում ընդգրկված Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։
Այնուհետև՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կկայանա B խմբի Դանիա-Ֆինլանդիա հանդիպումը։ Խաղի մեկնարկը 20։00-ին է։
Խաղային օրվա վերջին հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի հավաքականը կմրցի Բելգիայի հետ։ Հանդիպման մեկնարկը 23։00-ին է։
Նշենք՝ բոլոր հանդիպումները կցուցադրվեն Արմենիա TV-ի և Արմենիա Պրեմիումի ուղիղ եթերում։