La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն:
Թուրինյան ակումբը նախատեսում է վարձակալել հարձակվողին ՝ խաղացողի տրանսֆերային իրավունքները գնելու տարբերակով:
«Յուվեի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արդեն հավանություն է տվել ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությանը:
Ինքը՝ Ժեզուսը, ավելի վաղ նույնպես իր համաձայնությունն էր տվել Թուրին տեղափոխվելու համար: