Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Եվրոպայի առաջնության ակնկալիքների մասին, որտեղ պորտուգալացիները նույն խմբում են հայտնվել Գերմանիայի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հետ։
«Մենք հարգում ենք բոլոր թիմերին։ Հեշտ խաղեր չեն լինի։
Ինձ այնպես եմ զգում, ասես առաջին անգամ եմ Եվրոյին։ Հիմա էլ նույնքան մոտիվացված եմ, որքան 2004-ին, երբ առաջին անգամ հայտնվեցի Եվրոպայի առաջնությանը։ Գուցե, ավելի ուժեղ։
Մենք գործող չեմպիոնն ենք ու կրկին տիտղոսի հավակնորդների թվում ենք։ Տրիումֆ խոստանալու կամ գուշակություններ անելու իմաստ չկա։ Կարող եմ միայն խոստանալ, որ մենք յուրաքանչյուր խաղում կխաղանք հաղթանակի համար»,- ասել է Ռոնալդուն «360» ամսագրին տված հարցազրույցում։