«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է 8 ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդվում է՝ այդ ֆուտբոլիստներն են․ Եվգեն Բուդնիկ (պայմանագրի ավարտ), Գերման Պենկով (պայմանագրի ավարտ), Ռոբերտ Դարբինյան (պայմանագրի ավարտ), Վալերի Բոլդենկով (փոխադարձ համաձայնությամբ), Ջուլիուս Դևիդ Ուֆուոմա (պայմանագրի ավարտ), Նորայր Ղազարյան (փոխադարձ համաձայնությամբ), Գոռ Մալաքյան (պայմանագրի ավարտ), Մուհամեդ Յուսուֆ Լադան (պայմանագրի ավարտ)։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար։