«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաիմիլիանո Ալեգրին կողմնորոշվել է իր առաջին տրանսֆերի հարցում` թուրինյան ակումբ վերադառնալուց հետո։
Goal.com-ը հատնում է, որ մասնագետն իր թիմում է ցանկանում տեսնել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիին։ Նրա ցանկությունը համընկնում է «Յուվենտուսի» ծրագրերի հետ․ ակումբը դեռ նախքան Ալեգրիի նշանակումն էր հետևում ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին։
Լոկատելին 2018 թվականից է պաշտպանում «Սասուոլոյի» գույները, իսկ մինչ այդ հանդես էր գալիս «Միլանի» կազմում։ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Լոկատելին 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։