Իսպանական «Սևիլյայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է իր ապագայի մասին.
««Բորդոյից» «Սևիլյա» տեղափոխվելը լավագույն տարբերակն էր՝ աճ գրանցելու համար, և այդ առիթով ոչ մի ափսոսանք չկա: Ես մեծ ակումբում եմ, բայց ակնհայտ է, որ ավելին է անհրաժեշտ:
Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում, բայց ես ամեն պահ այդ մասին եմ մտածում»,-ասել է Կունդեն:
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 34 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ, իսկ անդալուզական ակումբը նվաճել է ՉԼ-ի ուղեգիր: