Հայաստանի ազգային հավաքականի ու «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը թիմի՝ Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով։
Խոսելով մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխությունների ու թիմի ելույթների մասին Արտակ Գրիգորյանն ասաց.
«Մարզչական փոփոխությունների հետ կապված կարող է ասել ակումբի նախագահը: Իհարկե Մելիքյանի գլխավորությամբ լավ հանդես եկանք ու այդ մրցափուլն ավարտեցինք առաջին տեղով: Մելիքյանը հենց ինքն է ցանկացել հեռանալ: Խաշմանյանի մասով երևի կապված էր մի քանի անհաջող խաղերի հետ»,-ասաց Գրիգորյանը: