Fox Sports-ի լրագրող Դանիել Ժիրոնսը հայտնել է, որ Կումանը հիվանդանոց է դիմել տագնապային խանգարման պատճառով: Մարզիչը օգնություն է ստացել, ենթարկվել է քննության, և այժմ նա իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Կումանին հայտնել են, որ իրեն փոխարինող են փնտրում, և հաջորդ երկու շաբաթվա ընթացքում նա կարող է հեռացվել աշխատանքից: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ մեջբերելով TV3-ին, Լապորտան Կումանից 15 օր է խնդրել ՝ այլ մարզիչների հետ բանակցելու համար:
Անցած մրցաշրջանում Կումանը «Բարսելոնայի» հետ նվաճեց Իսպանիայի գավաթը, բայց ձախողվեց առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: