Հարձակվող Լիոնել Մեսսին կմնա «Բարսելոնայում»: El Confidencial-ի համաձայն ՝ արգենտինացին արդեն վստահեցրել է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտային, որ նա պայմանագիր կստորագրի մինչ 2023 թվականը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Լապորտան և Խորխե Մեսսին՝ հարձակվողի հայրը և գործակալը, բանակցում էին ֆուտբոլիստի նոր պայմանագրի շուրջ: Երկու կողմերն էլ ցանկանում են հնարավորինս շուտ կնքել նոր պայմանագիրը:
Հաղորդվում է, որ դեռ հայտնի չէ, թե որքան է Մեսսին վաստակելու «Բարսելոնայում» նոր գործարքի արդյունքում: Նրա աշխատավարձի չափը կախված կլինի աուդիտի արդյունքներից: Այնուամենայնիվ, արդեն պարզ է, որ արգենտինացին գնալու է աշխատավարձերի կրճատման:
Անցած մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը կրկին դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու ՝ մրցաշարի 35 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ: