ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը կքննարկի արտագնա գոլի կանոնն ընդհանրապես վերացնելու տարբերակը: Ըստ Times-ի, այս հարցը կքննարկվի ՈւԵՖԱ-ի կոմիտեի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի կունենա ուրբաթ՝ մայիսի 28-ին:
Ըստ աղբյուրի, եթե ՈՒԵՖԱ-ն ակումբներից բավարար աջակցություն ստանա, ապա կազմակերպությունը կսկսի այս կանոնը փոխելու գործընթաց:
Հիշեցնենք, որ ներկայիս կանոնների համաձայն, եվրոպական մրցաշարերում թիմերի միջև ընդհանուր դիմակայությունում, ընդհանուր հավասար հաշվի դեպքում, արտագնա խաղում ավելի շատ գոլ խփած թիմը ստանում է առավելություն:
Ապրիլին հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն նախատեսում է մասամբ վերացնել արտագնա գոլի կանոնը և այն հաշվի առնել միայն խաղի կանոնավոր ժամանակահատվածում: