Ֆուտբոլային գործակալ Բրունո Սանտինը Canal+-ի եթերում ելույթ ունենալու ժամանակ հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամառ կտեղափոխվի «Ռեալ»։
«Մբապեն պատրաստ է տեղափոխվել «Ռեալ»։ Նաև տեղեկություն ունեմ, համաձայն որի, Մբապեն ու նրա ընտանիքը «Ռեալի» հետ ձեռք բերված համաձայնություն ունեն։ Կիլիանն արդեն տվել է իր համաձայնությունն այդ տրանսֆերին, մնացել է միայն ՊՍԺ-ի հետ համաձայնության գալը»,- գործակալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Սանտինը նշել է, որ եթե ՊՍԺ-ն այս ամառ չվաճառի Մբապեին, ֆրանսիացին մյուս տարի պատրաստ կլինի ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից։