«Ուրարտուի» նախախաղային մարզմանը ներկա էր սիրված դերասան Խորեն Լևոնյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լևոնյանը ծանոթացել է թիմի ֆուտբոլիստների հետ, շփվել մարզչական անձնակազմի հետ ու հաջողություն մաղթել վաղվա անչափ կարևոր խաղից առաջ։
Ի դեպ, հաղորդվում է, որ վաղը Լևոնյանը նույնպես ներկա է լինելու «Ուրարտու»-«Արարատ» հանդիպմանը։