Օլիպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն, ինչպես արդեն հայտնել էինք, այցելել է «Ուրարտուի» ակադեմիա։
Երևանյան ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, անվանի մարզիկը շրջել է մարզաբազայի տարածքով, հանդիպել ակադեմիայի սաների հետ։
Միհրանը ներկա է գտնվել նաև «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը, իսկ վերջում թիմի մարզիչ Ռոբերտ Արզումյանը նրան հանձնել է «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։
Լուսանկարները՝ «Ուրարտուի» մամուլի քարտուղարության