«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով կարող է փոխել ակումբը, ցանկանում է մնալ Պրեմիեր լիգայում:
Ըստ Times-ի, «Բարսելոնան» դիմել է «Տոտենհեմին»՝ մանրամասներ ճշտելու Քեյնի տրանսֆերի վերաբերյալ։ Սակայն, ըստ աղբյուրի, ֆուտբոլիտը ցանկանում է մնալ ԱՊԼ-ում:
Հաղորդվում է, որ նրանով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», իսկ «Տոտենհեմը» չի պատրաստվում բաց թողնել նրան Պրեմիեր լիգայի ակումբ, որպեսզի չուժեղացնի իր հիմնական մրցակիցների կազմը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։ Մանրամասներն՝ այստեղ։
























































