Ըստ Match TV-ի ՝ «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ:
Ըստ աղբյուրի՝ բանակային ակումբի սկաուտները հետևում են 21-ամյա ֆուտբոլիստին և ներկա են եղել նրա խաղերին:
Այս մրցաշրջանում «Տորպեդոյի» սանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում ՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: