«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՉԼ եզրափակչի խաղին նախապատրաստության մասին:
«Էվերթոնի» դեմ խաղից հետո մենք 6 օր ժամանակ կունենանք պատրաստվելու Չեմպիոնների լիգայի եզրափակչին, այնպես որ միայն այդ խաղից հետո մենք կկարողանանք ծանոթանալ եզրափակիչ խաղի մանրամասներին: Այժմ մենք պատրաստվում ենք խաղալ «Բրայթոնի» դեմ:
Ես համոզված եմ, որ մենք պատրաստ չենք լինի «Չելսիի» խաղին, եթե լավ չպատրաստվենք «Բրայթոնի» ու «Էվերթոնի» դեմ: Ամեն ինչ կախված է մեր կենտրոնացվածությունից: Ոչ մի վայրկյան չեմ մտածել «Չելսիի» մասին: Մենք պետք է կենտրոնանանք «Բրայթոնի» դեմ խաղին, քանի որ սա եզրափակչին նախապատրաստվելու լավագույն միջոցն է»,-մասնագետի խոսքերն է փոխանցում Guardiola Sky Sports-ը:
Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Բրայթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մայիսի 18-ին:
ՉԼ եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» — «Չելսի» խաղը կկայանա մայիսի 29-ին՝ Պորտուում: