Արգենտինայի Պրոֆեսիոնալ Լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում կայանալիք խաղում «Ռիվեր Փլեյթը» զրկված է 15 խաղացողի ծառայություններից օգտվելու հնարավորությունից:
«Բոկա Խունիորսի» հետ խաղից առաջ ֆուտբոլիստները տեստավորում են անցել, և 15 խաղացողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Վարակվածների թվում են Արմանին, Բոլոնյան, Լյուկսը, Պետրոլին, Դիասը, Ռոխասը, Պալավեսինոն, Դե Լա Կռուսը, Սուկուլինին, Պոնսես, Բոռեն, Սիմոնը, Ռոլեյզերը, Սուարեսն ու Ջիրոտին: Այս բոլոր խաղացողները մեկուսացվել են:
«Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» խաղը կկայանա այսօր: