«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր հույզերով «Յուվենտուսի» կազմում խփած 100-րդ գոլից հետո:
«Թիմում 100 գոլի հասնելը միշտ էլ առանձնահատուկ զգացողություն է: Ես հպարտ եմ, ուրախ եմ օգնել «Յուվեին» և ուրախ եմ նաև Դիբալայի համար, ով նույնպես խփեց 100-րդ գոլը: Շնորհավորում եմ, Պաուլո:
Բայց մենք պետք է կենտրոնանանք և պայքարենք Ա Սերիայի մնացած միավորների համար: Դեռ շատ բան կա դրված նժարին, և մենք կշարունակենք պայքարել մեր մյուս նպատակներին հասնելու համար: Առաջ!», — գրել է ֆուտբոլիստը Instagram- ում:
Հիշեցնենք, որ 36-ամյա պորտուգալացին դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100 կամ ավելի գոլ է խփել երեք տարբեր երկրների ակումբներում խաղալիս: