«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին կմնա «Ալ Սադի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Քաթարյան ակումբը երկարաձգել է պայմանագիրը 41-ամյա մասնագետի հետ մինչ 2023 թվականը: Ինքը՝ Չավին, հերքել է այն լուրերը, թե «Ալ Սադի» հետ նոր համաձայնագիրը պարունակում է կետ, որը նրան թույլ է տալիս ցանկացած պահի լքել ակումբը:
«Սա ճիշտ չէ. Ես երկամյա պայմանագիր ունեմ «Ալ-Սադի» հետ, և հարգում եմ այն, ինչպես և պաշտոնական բանակցությունների մեթոդները»,- մեջբերում է Չավիին ակումբի պաշտոնական կայքը:
Անցած մրցաշրջանում «Ալ-Սադդ» Չավիի գլխավորությամբ դարձավ Քաթարի չեմպիոն, առանց մրցաշարում մեկ պարտություն կրելու, ինչպես նաև դուրս մնաց Ասիայի Չեմպիոնների լիգայից ՝ չկարողանալով հաղթահարել խմբային փուլը: