Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» դեռ պաշտոնապես չեն լքել Սուպերլիգան:
Անցյալ շաբաթ, մրցաշարի մյուս ինը հիմնադիր անդամները ՈՒԵՖԱ-ի հետ ստորագրեցին «Ակումբների պարտավորության մասին հայտարարագիր», ըստ որի նրանցից պահանջվելու է վճարել 100 միլիոն եվրո տուգանք, եթե հետագայում նման նախագիծ կազմակերպեն: Բացի այդ, թիմերը պայմանավորվել են մեկ մրցաշրջանում տրամադրել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերից ստացված իրենց եկամտի 5% -ը:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ նշանակել է էթիկայի և կարգապահության տեսուչներ ՝ կարգապահական հետաքննություն անցկացնելու Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» կողմից ՈՒԵՖԱ-ի իրավական դաշտի հնարավոր խախտումների վերաբերյալ ՝ Սուպերլիգայի նախագծի հետ կապված։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատրաստվում է Սուպերլիգայի նախագծից դուրս չեկած ակումբներին երկու տարով զրկել եվրոպական մրցաշարերից։