ՊՍԺ-ն բանակցում է հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Liverpoolecho-ն հայտնում է, որ փարիզցիները հարձակվողին առաջարկում են քառամյա պայմանագիր՝ տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձով, ինչը 5 միլիոն եվրոյով ավելին է, քան նախորդ շաբաթ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքած Նեյմարի դեպքում:
«Ռեալն» ու «Լիվերպուլը», որոնք հետաքրքրված են Մբապեի տրանսֆերով, պատրաստ չեն ֆուտբոլիստին նման աշխատավարձ վճարել: Միակ տարբերակը, որով «Ռեալն» ու «Լիվերպուլը» կկարողանան բավարարել հարձակվողի ֆինանսական ախորժակը, իրենց խաղացողների վաճառքն է՝ թիմի աշխատավարձերը բեռնաթափելու համար:
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022-ի ամռանը: Եթե Կիլիանը մերժի այն երկարաձգելուառաջարկը, ակումբը պատրաստ կլինի այն վաճառել այս ամառ, որպեսզի մեկ տարի անց նրան չկորցնի անվճար: