Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Եվրո-2020-ի ազգային հավաքականի կազմի մասին: Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ հավաքական, բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա:
«Կլինե՞ն անակնկալներ : Ես Սանտա Կլաուս չեմ, ես այստեղ ձեզ համար անակնկալներ մատուցելու համար չեմ:
Ես ունեմ Տոլիսոյի նման խաղացողներ, որոնք դեռ ապաքինվում են վնասվածքներից, և ես դեռ չունեմ նրանց մարզավիճակի մասին բոլոր տեղեկությունները: Ես կհրապարակեմ այն ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը մայիսի 18-ին, ովքեր կմասնակցեն Եվրոյին, բայց դրանից հետո կլինեն ակումբային հանդիպումներ, այնպես որ հայտը կարող է փոխվել:
Ես ունեմ խաղացողներ, ովքեր կխաղան եվրոպական երկու եզրափակիչներում (ՉԼ, ԵԼ): Պետք է հուսալ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում, քանի որ, ցավոք, կան բաներ, որոնք մենք չենք կարող կանխատեսել և չենք կարող խուսափել: Մենք պետք է վերջնական հայտը ՈՒԵՖԱ ուղարկենք հունիսի 1-ի կեսգիշերին»,- մեջբերում է Դեշամին Marca-ն: