Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից»: Tuttojuve-ն հայտնում է, որ պորտուգալացին իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո: Եթե թուրինյան ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի, ապա Կրիշտիանուն մտադիր է հեռանալ թիմից:
Այնուամենայնիվ, Ռոնալդուի համար հիմնական խնդիրը այն փաստն է, որ ոչ մի ակումբ պատրաստ չէ պորտուգալացուն վճարել այն աշխատավարձը, որը նա ստանում է «Յուվենտուսում»: Այս պահին հարձակվողը մեկ մրցաշրջանում վաստակում է 31 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե որ Ռոնալդուն ցանկանում ավարտել կարիերան «Սպորտինգում»: