«Միլանի» պաշտպան Սիմոն Կյեռը Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղից սպասելիքների մասին։
«Ինձ համար միշտ հաճելի է խաղալ Ռոնալդուի դեմ այն ժամանակվանից ի վեր, երբ 11-12 տարի առաջ առաջին անգամ հանդիպեցինք խաղադաշտում։
Կրիշտիանուն շատ է փոխվել, բայց նա միշտ չեմպիոն է եղել, այստեղ քննարկելու բան չկա։
Նա գոլերով է ապրում։ Նա կարող է մի փոքր կտրվել խաղից, բայց եթե 90-րդ րոպեին հնարավորություն լինի, նա ամեն ինչ կանի գոլ խփելու համար։
Նա ողջ խաղի ընթացքում վտանգ է ներկայացնում, դրա համար էլ նա վերջին 10-15 տարիներին ֆուտբոլային բարձունքում է»,- Կյեռի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։