Լոնդոնի «Չելսիի» լեգենդար ավագ Ջոն Թերին շնորհավորել է լոնդոնյան ակումբին «Ռեալի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:
Թերին իր Instagram- ում տեղադրել է «Կապույտների» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի մանկության լուսանկարը, ով ակումբի սան է և վեց տարեկանից «Չելսիում» է: Երեկ կայացած խաղում կիսապաշտպանը երկրորդ գոլը խփեց «Ռեալի» դարպասը:
«Շնորհավորում եմ «Չելսիի» կանանց և տղամարդկանց թիմերին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ: Մնաց մեկ խաղ …»,- գրել է Թերին։
Посмотреть эту публикацию в Instagram