«Չելսին» եզակի իրադարձություն է գրանցել՝ դառնալով պատմության մեջ առաջին ակումբը, որի թե կանանց, թե տղամարդկանց թիմերը նույն մրցաշրջանում դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Եզրափակիչում «Չելսիի» խաղացողները կհանդիպեն «Մանչեսթեր Սիթիի», իսկ լոնդոնյան ակումբի կանանց թիմը ՝ «Բարսելոնայի»:
Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ դիմակայության պատասխան խաղում Տուխելի թիմը հաղթեց 2-0 հաշվով: 28-րդ րոպեին «ազնվականներին» առաջ մղեց Տիմո Վերները: 85-րդ րոպեին Պուլիշիչի փոխանցումից հետո խաղի վերջակետը դրեց Մեյսոն Մաունթը: