«Վալենսիայի» երկրպագուները օգնություն են խնդրել թիմի նախկին գլխավոր մարզիչ Գարի Նեվիլից, ում կերպարով խրտվիլակները նրանք այրել էին մի քանի տարի առաջ:
«Գարի, մենք կարող ենք մոռանալ անցյալը: Բոլորս գիտենք, որ Գլեյզերը և Լիմը («Վալենսիայի» սեփականատեր) նույնն են, նրանք խարխլում են ֆուտբոլային ոգին, օգնիր մեզ նաև ազատվել նրանից»,- մեջբերում է երկրպագուների հաղորդագրությունը Libertadvcf-ն:
Օրերս Նևիլը սատարել էր երկրպագուներին, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերի՝ Գլեյզերների ընտանիքի: