Մադրիդի «Ռեալը» դեռ մտադիր է ուժեղացնել կազմը գալիք ամռանը: Մադրիդյան ակումբը ցանկանում է գնել ՊՍԺ-ից ինչպես Կիլիան Մբապեին, այնպես էլ Դորտմունդի «Բորուսիայից»` Էրլինգ Հոլանդին, բայց «Ռեալի» համար առաջնայինը ֆրանսիացու տրանսֆերն է, քանի որ ավելի հավանական է հենց նրա հետ պայմանագիր ստորագրելը, հայտնում է AS-ը:
Եթե Մբապեի հետ տարբերակը չստացվի, ապա «Ռեալը» կկենտրոնանան նորվեգացու շուրջ բանակցությունների վրա: Մբապեի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականին և դեռ չի երկարացվել:
Եթե նա ամռանը չերկարաձգի այն, փարիզցիները կա՛մ կվաճառեն նրան, կա՛մ նա մեկ տարի անց անվճար կհեռանա թիմից: Հետևաբար, ամռանը նրա տրանսֆերը կարելի է վաճառել 150-180 միլիոն եվրոյով: Բայց ՊՍԺ-ն լրջորեն մտածում է Մբապեին պահելու մասին, նույնիսկ եթե նա չերկարաձգի պայմանագիրը: Հետևաբար, այս դեպքում «Ռեալը» կփորձի ձեռք բերել Հոլանդին: