Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում չեմպիոնական պայքարում գտնվող «Մոնակոն« ու «Լիոնը» մրցեցին միմյանց հետ:
Առաջին խաղակեսում «Մոնակոն» առաջ անցավ հաշվի մեջ. 25-րդ րոպեին աչքի ընկավ Կևին Ֆոլանդը: Երկրորդ խաղակեսի 12-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը խթեց պատասխնա գնդակը՝ 1-1: 70-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով. հեռացվեց Կակրեն, իսկ 7 րոպե անց «Լիոնը» Մարսելոյի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: 86-րդ րոպեին Բեն Յեդերը հստակ իրացրեց 11 մետրանոցն ու հավասարեցրեց հաշիվը, սակայն 3 րոպե անց Չերկին ևս մեկ անգամ առաջ մղեց «Լիոնին»:
«Լիոնը» հաղթեց 3-2 հաշվով ու այս պահին 70 միավորով 4-րդն է, իսկ «Մոնակոն» 71 միավորով երրորդն է:
Առաջատարը 76 միավորով «Լիլն» է, իսկ ՊՍԺ-ն 75 միավորով երկրորդն է: