Լիգա-1-ի 35-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Լանսին»:
Փարիզյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Նեյմարն ու Մարկինյոսը:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 75-ի և դուրս եկավ առաջին տեղ: Երկրորդ տեղում գտնվող «Լիլը» ունի 73 միավոր, սակայն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: